Ուռուցքաբանություն
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի կանխարգելումը. oncology.am
Համաձայն Քաղցկեղի ամերիկյան միության վերջին գնահատականի՝ ԱՄՆ-ում 2009 թվականին գրանցվել է.
- ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի 42.470 նոր դեպք (21.050` տղամարդկանց և 21,420` կանանց մոտ):
- ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից մահվան 35.240 դեպք (18.030` տղամարդկանց և 17.210` կանանց մոտ):
Վերջին 15-25 տարիների ընթացքում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդացությունը, ինչպես` տղամարդկանց, այնպես էլ` կանանց մոտ, աստիճանաբար նվազում է, սակայն այս հիվանդությունից մահացությունը նախկինի պես ԱՄՆ-ում գրավում է չորրորդ տեղը քաղցկեղից մահվան պատճառների մեջ:
Կյանքի ընթացքում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը կազմում է մոտավորապես 72-ից` 1 (1,38%): Այն գրեթե նույնն է կանանց և տղամարդկանց մոտ: Ռիսկի գործոններով պայմանավորված անհատական ռիսկը կարող է փոփոխվել:
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոններից որոշներն ազդում են ենթաստամոքսային գեղձի բջիջների ԴՆԹ-ի վրա, ինչն էլ բերում է բջիջների անառողջ աճի և քաղցկեղի ձևավորման:
Հետազոտողների համար մեծ առաջընթաց էր հասկանալ, թե ԴՆԹ-ի հատկապես ինչպիսի փոփոխությունները կարող են առողջ բջիջը դարձնել ուռուցքային: ԴՆԹ-ն քիմիական նյութ է, որն առկա է յուրաքանչյուր բջջում, ապահովում է նրա գործունեությունը, նրանցից են բաղկացած մեր գեները:
Մենք նման ենք մեր ծնողներին, քանի որ մեր ԴՆԹ-ն ստացել ենք նրանցից: Սակայն ԴՆԹ-ն մեր ո՛չ միայն արտաքին տեսքի վրա է ազդում: Որոշ գեներ «հրահանգավորում» են պարունակում, թե մեր բջիջները երբեմն ինչպես պետք է աճեն և բաժանվեն: Որոշ գեներ, որոնք նպաստում են բջիջների բաժանմանը, կոչվում են օնկոգեներ: Մյուսները, որոնք դադարեցնում են բջիջների բաժանումը կամ, երբ գալիս է ժամանակը, դադարեցնում են նրանց կենսագործունեությունը, կոչվում են ուռուցքային սուպրեսիայի գեներ: Քաղցկեղը կարող է զարգանալ ԴՆԹ-ի այն մուտացիաների ազդեցությամբ, որոնք ակտիվացնում են օնկոգեները կամ արգելակում են ուռուցքային սուպրեսիայի գեները:
Որոշ ուռուցքածին ընտանեկան համախտանիշների դեպքում ԴՆԹ-ի բնածին մուտացիաները ստեղծում են այդ ուռուցքների զարգացման բարձր ռիսկ, այդ թվում` ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկ: Վերջին մի քանի տարիների ընթացքում գիտնականները կարողացան բնութագրել ԴՆԹ-ի այդ փոփոխություններից շատերը:
Համարվում է, որ ԴՆԹ-ի ժառանգական փոփոխությունները պատասխանատու են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքերի մոտավորապես 10%-ի համար: Քանի որ ժառանգական փոփոխությունները երբեմն կապված են լինում նաև քաղցկեղի այլ տեսակների հետ, միշտ չէ, որ հնարավոր է որոշել՝ արդյո՞ք հարազատները գտնվում են ռիսկի խմբում: Այստեղ կարող է օգնել ժառանգական ուռուցքային համախտանիշների գծով մասնագետի խորհրդատվոթյունը:
Քաղցկեղի Ամերիկյան միությունը պնդում է, որ բոլոր նրանք, ովքեր կորոշեն անցնել գենետիկական թեստավորում, նախապես խորհրդակցեն այդ բնագավառի մասնագետի հետ, ով կօգնի պարզաբանել թեստավորման արդյունքները: Շատ կարևոր է հասկանալ և մանրամասն կշռադատել գենետիկական թեստավորման բոլոր առավելություններն ու ռիսկերը՝ մինչև այդ գործողությունը կատարելը:
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բարձր ռիսկով ընտանիքի անդամների համար գոյություն ունեն այնպիսի նոր հետազոտություններ, որոնք կօգնեն հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերել: Նրանցից մեկը կոչվում է գերձայնային էնդոսկոպիա: Այս հետազոտությունը մասսայական սքրինինգի համար չի կիրառվում, սակայն կարող է կիրառվել առանձին դեպքերում՝ ուժեղ ընտանեկան պատմության դեպքում: Այս հետազոտության միջոցով բժիշկը կարող է բարձր ռիսկի խմբի ընտանիքի մի քանի անդամների մոտ հայտնաբերել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ՝ վաղ շրջանում:
Սակայն հիմնականում օնկոգեների կամ ուռուցքային սուպրեսիայի գեների՝ ենթաստամոքսային գեղձի ուռուցքների հետ կապված ԴՆԹ մուտացիաներն, առաջանում են երեխայի ծնվելուց հետո և ժառանգական չեն: Այս ձեռք բերովի մուտացիաները կարող են մեր շրջակա միջավայրի ուռուցքածին քիմիկատների ազդեցության, սննդակարգի կամ ծխելու հետևանք լինել, երբեմն կարող են առաջանալ անհայտ պատճառներով:
Հաճախ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի սպորադիկ (ոչ ժառանգական) և ժառանգական դեպքերում ԴՆԹ փոփոխություններն ունենում են նույն տեսքը: Օրինակ, ենթաստամոքսային գեղձի էկզոկրին քաղցկեղի սպորադիկ դեպքերի մեծ մասն ունի р16 գենի փոփոխություն: Այդ պատճառով գիտնականներն ուսումնասիրում են ժառանգական դեպքերը, որպեսզի ավելի լավ հասկանան ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի պատճառները:
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից խուսափելու հստակ ցուցումներ գոյություն չունեն: Ներկայում այս քաղցկեղի կանխարգելման լավագույն եղանակը հիվանդության հայտնի ռիսկի գործոններից հնարավորինը խուսափելն է:
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման կարևոր ռիսկի գործոններից մեկը ծխելն է, որից հնարավոր է խուսափել: Այն պատասխանատու է քաղցկեղի այս տեսակով հիվանդացության 20-30% դեպքերի համար: Ծխախոտը բարձրացնում է նաև քաղցկեղի այլ տեսակներով հիվանդացության ռիսկը, ինչպիսիք են թոքերի, բերանի, կոկորդի, կերակրափողի, երիկամների, միզապարկի և որոշ այլ օրգանների քաղկեղը:
Կարևոր է նաև հետևել քաշին, առողջ սննդակարգին և կանոնավոր կատարել ֆիզիկական վարժություններ: Քաղցկեղի Ամերիկյան միությունը խորհուրդ է տալիս սնունդն ու խմիչքն ընտրել այն քանակությամբ, որոնք բավարար կլինեն առողջ քաշ ապահովելու համար: Ամեն օր սննդի ընդունումը պետք է լինի առնվազն 5 անգամ, բայց քիչ քանակով՝ բաղկացած մրգերից և բանջարեղենից, ինչպես նաև ամբողջական հացահատիկից և այնպիսի բուսական աղբյուրներից, ինչպիսիք են բրինձը, հացը, մակարոնեղենը, ձավարեղենը: Պետք է սահմանափակել վերամշակված և կարմիր մսի կիրառումը: Այս խորհուրդներին հետևելը կարող է նվազեցնել ինչպես ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, այնպես էլ քաղցկեղի որոշ այլ տեսակների և ոչ ուռուցքային հիվանդությունների զարգացման ռիսկը:
Քաղցկեղի դեմ պայքարի Ամերիկյան միություն և Քաղցկեղի Ամերիկյան Ազգային Ինստիտուտ
Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն